ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Բայդենն իր ու Սի Ծինփինի հետ բանակցություններն անվանել է «բաց եւ անկեղծ»

Բայդենն իր ու Սի Ծինփինի հետ բանակցություններն անվանել է «բաց եւ անկեղծ»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթաժողովում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններն անվանել է ՛՛բաց եւ անկեղծ՛՛:

Ինդոնեզիայում G20-ի գագաթաժողովի շրջանակներում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո ասել է Բայդենը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հենց նոր բաց ու անկեղծ զրույց ունեցանք՛՛:

Նա հավելել է, որ Չինաստանի ղեկավարին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի իր շահերը։ ՛՛Մենք ակտիվորեն կմրցակցենք, բայց ես հակամարտություն չեմ փնտրում՛՛,-ասել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տան մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահը ՉԺՀ-ի ղեկավարին հավաստիացրել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը կղզու նկատմամբ չի փոխվել։

 

  • Կիսվել: