ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բայդենն  Էրդողանի հետ չի քննարկի ՆԱՏՕ-ի դեմ Թուրքիայի առարկությունները

Բայդենն Էրդողանի հետ չի քննարկի ՆԱՏՕ-ի դեմ Թուրքիայի առարկությունները

ԱՄՆ-ում հայատարարել են, որ չեն ցանկանում Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի հետ կապված Թուրքիայի առարկությունները:

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ երկրի ղեկավար Ջո Բայդենը չի նախատեսում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Անկարայի մտահոգությունները, գրում է RIA Novosti-ն։

«Այս պահին նման ծրագրեր չկան», – ասել է Սալիվանը՝ պատասխանելով Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման լույսի ներքո նախագահի խորհրդակցությունների վերաբերյալ հարցին:

Ավելի վաղ Անկարան ՆԱՏՕ-ին հայտնել էր դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ոչ ասելու իր մտադրության մասին։ Էրդողանն ասել է, որ թուրքական կողմը չի ցանկանում նույն սխալը երկրորդ անգամ թույլ տալ։ Նրա խոսքով՝ Թուրքիան մտադիր է վճռականորեն շարունակել իր քաղաքականությունն այս ուղղությամբ:

Մայիսի 18-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

 

  • Կիսվել: