երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը քննարկել են իրավիճակը Կովկասում

Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը քննարկել են իրավիճակը Կովկասում

ԱՄՆ Սպիտակ տանը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպումը:  

Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առչնվող առանցքային հարցեր, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում, Աֆղանստանում, ինչպես նաև Միջերկրական ծովում տիրող իրավիճակը: 

Առանձին քննարկվել է նաև 44-օրյա պատերազմից հետո Կովկասի վերջին իրադարձությունները և ընդհանուր վիճակը:  Ընդգծվել է բազմակողմանի ջանքերի շարունակության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար: 

Հանդիպման ավարտից հետո Սպիտակ տան ազգային անվտանգության խորհդի խոսնակը հայտարարութուն է տարածել, որտեղ ասվել է. 

«Քալընն ու Սալիվանը համաձայնության են հասել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար երկխոսության շարունակությունը կարևոր նշանակություն ունի»։

  • Կիսվել: