Սոնա Ղազարյանը հանդիպել է Լիբերալ արդիականության կենտրոնի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հուլիսի 8-ին հանդիպել է Լիբերալ արդիականության կենտրոնի համահիմնադիր Մարիելուիզե Բեկի և կենտրոնի «Արևելյան գործընկերություն» ծրագրի ղեկավար Խաթիա Կիկալիշվիլիի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Սոնա Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանի պետությունների հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:
Հյուրերը ներկայացրել են եվրոպական ինտեգրման փուլում գտնվող պետությունների հասարակական կազմակերպությունների համագործակցության հեռանկարները:



