երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բայդենի այցը Ուկրաինա արտասովոր իրադարձություն չէ Ռուսաստանի համար․ Պեսկով

Բայդենի այցը Ուկրաինա արտասովոր իրադարձություն չէ Ռուսաստանի համար․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի այցն Ուկրաինա արտասովոր իրադարձություն չէ Ռուսաստանի համար:

Նա ընդգծել է, որ այդ այցը չի կարող ազդել Ռուսաստանի ներքին քաղաքականության վրա։

«Եկեք մնանք ինքնիշխան եւ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնենք։ Մեզ համար գլխավոր առաջնահերթությունը մենք ենք եւ մեր օրակարգը»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ այդ իրադարձությունը կարեւոր է, եւ Կրեմլում հետեւել են Բայդենի՝ Կիեւ այցին եւ հետեւելու են, թե ինչ է տեղի ունենալու Լեհաստան նրա այցի ժամանակ:

Փետրվարի 20-ին Բայդենը ժամանել է Կիեւ եւ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ում հետ շրջել է քաղաքի կենտրոնում։ Նրա այցը չի հրապարակվել, սակայն, ինչպես պատմել են Սպիտակ տանը, Մոսկվային տեղեկացրել են, որ նախագահը մեկնում է Կիեւ՝ «մեկնելուց մի քանի ժամ առաջ, որպեսզի խուսափի կոնֆլիկտային իրավիճակից»։

  • Կիսվել: