երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բարսելոնայում կալանվել է ռուս օլիգարխի 140 մլն դոլար արժողությամբ զբոսանավը

Բարսելոնայում կալանվել է ռուս օլիգարխի 140 մլն դոլար արժողությամբ զբոսանավը

Իսպանիայի իշխանությունները Բարսելոնայում կալանել են 140 մլն դոլար արժողությամբ «Վալերի» սուպերզբոսանավը, որը պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր օլիգարխներից մեկին՝ «Ռոստեկ» ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովին, հայտնել է Reuters գործակալությունը:

«Այսօր մենք կալանել ենք… (Ռուսաստանի – խմբ.) գլխավոր օլիգարխներից մեկին պատկանող զբոսանավը:  Խոսքը զբոսանավի մասին է, որի արժեքը, մեր հաշվարկներով, կազմում է 140 մլն դոլար», – ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը La Sexta հեռուստաալիքի եթերում։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ 85 մետրանոց «Վալերի» զբոսանավը պատկանում է ՊԱԿ-ի նախկին սպա Չեմեզովին, որը ղեկավարում է «Ռոստեկ» պետական կորպորացիան։

  • Կիսվել: