կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բաքվում պնդում են, որ «Հայաստանի տարածքից տեղահանված 100 հազար ադրբեջանցի են հաշվառել»

Բաքվում պնդում են, որ «Հայաստանի տարածքից տեղահանված 100 հազար ադրբեջանցի են հաշվառել»

Բաքվում այսօր հայտարարել են, որ վերջին ամիսներին հաջողվել է «հաշվառել Հայաստանից (կամ ինչպես իրենք են նշում «Արևմտյան Ադրբեջանից») տեղահանված 100 հազար ադրբեջանցիների»։

Այս մասին հայտարարել է Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության մամուլի քարտուղար Ուլվիյա Զուլֆիգարը։ «Ամեն օր 250-ից 300 մարդ է դիմում ներկայացնում։ Հաշվառվել է 1989-ից 1991 թվականներին տեղահանված 100 հազար մարդ։ Հաշվառվածների թվում անգամ տեղահանվածների ժառանգներ կան», - հայտարարել է Զուլֆիգարը։

 

 

  • Կիսվել: