չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բաքվում պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է

Բաքվում պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է

Բաքվում կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել է 24 հոգի, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

՛՛Թարմացված տեղեկատվության համաձայն՝ պայթյունի վայրում փրկարարական և որոնողական աշխատանքների ընթացքում փլատակներից դուրս է բերվել վեց մարդու դի՛՛,-հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։

Ինչպես հաղորդվում է՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձի մահվան և անզգուշություն, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձի մահվան։

Պայթյունի պատճառը, վնասի չափը, ինչպես նաև դեպքի հետ կապված այլ հարցեր պարզելու համար նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումներ:

  • Կիսվել: