շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բաքվում պահանջում են «արեւմտյան Ադրբեջանի հարցը» մտցնել Հայաստան-Ադրբեջան օրակարգ

Բաքվում պահանջում են «արեւմտյան Ադրբեջանի հարցը» մտցնել Հայաստան-Ադրբեջան օրակարգ

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը պետք է մաս կազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին։

APA-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը՝ ելույթ ունենալով մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի «Լեռները հաղթահարելով. խաղաղ եւ իրավական վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» հանրային լսումներում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացրած ցիտատը հնչում է այսպես. «Արեւմտյան ադրբեջանցիների՝ նշված տարածքներ վերադարձը կամովին է, եւ այդ տարածքներ նրանց վերադարձի դեպքում պետք է ապահովվի նրանց անվտանգությունը, նրանց համար պետք է ստեղծվեն սոցիալ-տնտեսական պայմաններ։ Հայաստանը պետք է կամովին ստանձնի եւ լուծի այդ հարցերը։ Սա հումանիտար ողբերգություն է մեր ժողովրդի համար։ Այս առումով համայնքի վրա մեծ պատասխանատվություն է ընկնում»։

Ամիսներ առաջ Ադրբեջանում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» քաղաքական նախաձեռնություն, որի նպատակն, ինչպես նշում է պաշտոնական Բաքուն, հարյուր հազարավոր էթնիկ ադրբեջանցիների վերադարձն է Հայաստան, որտեղ նրանք ժամանակին բնակվում էին։

  • Կիսվել: