շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Բաքվում «ՆԱՏՕ-ի օրեր» են անցկացվում

Բաքվում «ՆԱՏՕ-ի օրեր» են անցկացվում

Բաքվում մեկնարկել են ՆԱՏՕ-ի օրերը, որոնք անցկացվում են Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի  միջեւ Անհատական ​​գործընկերության ծրագրի շրջանակում։

Ինչպես հայտնում է Turan-ը, վկայակոչոլով  երկրի պաշտպանության նախարարությանը, ՆԱՏՕ-ի պատվիրակությունը գլխավորում է Եվրոպայում դաշնակից ուժերի շտաբի պետի տեղակալ, կոնտր-ծովակալ Գունշտեյն Բրուսդալը։

Նոյեմբերի 21-ին նրան ընդունել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը։

«Քննարկվել են ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերի շրջանակում երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաեւ առկա եւ հնարավոր սպառնալիքների դեպքում համատեղ գործողությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կոնտր-ծովակալ Բրուսդալը նշել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է եւ նշել է Բաքվի դերը ահաբեկչության դեմ պայքարում եւ Ադրբեջանի Զինված ուժերի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին։

Այսպիսով, ՆԱՏՕ-ն հերթական անգամ ցույց է տվել, որ մտադիր է շարունակել աչք փակել Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի վրա։

  • Կիսվել: