ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաքվում Կոլոմինան հանդիպել է Բայրամովին և Հաջիևին

Բաքվում Կոլոմինան հանդիպել է Բայրամովին և Հաջիևին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Խավիեր Կոլոմինան ժամանել է Ադրբեջան։ Բաքվում Կոլոմինան հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովին և Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևին։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցությունը, էներգետիկ անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի դերը և վերջին հայ-ադրբեջանական բանակցություններից հետո խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակը։

Կոլոմինան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։

  • Կիսվել: