ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բաքվում ԻԻՀ գերագույն առաջնորդի ներկայացուցչության փակման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Ադրբեջանում ԻԻՀ դեսպանատուն

Բաքվում ԻԻՀ գերագույն առաջնորդի ներկայացուցչության փակման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Ադրբեջանում ԻԻՀ դեսպանատուն

Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է. «Բաքվում ԻԻՀ գերագույն առաջնորդի ներկայացուցչության փակման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը», գրում է parstoday.com-ը:

Ադրբեջանում ԻԻՀ դեսպանատան մամուլի ծառայությունը հերքել է Բաքվում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցչության փակման վերաբերյալ լուրերը:

Դեսպանությունը հայտարարել է, որ ներկայուցչության գարսենյակը փակ է՝ կորոնավիորւսային համավարակով պայմանավորված, առողջապահական արձանագրությունների կատարման պատճառով:

Բաքվում ԻԻՀ դեսպանատունը հավելել է. «Հարցին հետևում ենք դիվանագիտական խողովակներով և պահանջել ենք բացատրություն տալ, առանց նախապես տեղեկացնելու գարսենյակը փակելու պատճառների մասին: Ջանքեր են տարվում՝ գրասենյակի աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում փակվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցչի գրասենյակը:

 

  • Կիսվել: