ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաքվում են Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչները

Բաքվում են Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչները

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան աշխատակիցներին, Twitter-ում հայտնել է Հաջիեւը:

Հաջիեւն ընդունել է Իսրայելի ԱԳՆ քաղաքականության հարցերով տնօրեն Ալիզա Բին Նունին եւ ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարական հարցերի բաժնի պետ, դեսպան Ջոշուա Զարկային։ 

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը։

  • Կիսվել: