երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բաքվի սուպերմարկետում զինված հարձակում է իրականացվել

Բաքվի սուպերմարկետում զինված հարձակում է իրականացվել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող սուպերմարկետներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հարձակման հետևանքով մեկ մարդ գլխի շրջանում ստացած կրակոցից տեղում մահացել է, երկու մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել։

Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

  • Կիսվել: