Բաքվի հետ հարաբերություններում ԵԽԽՎ-ն անցել է «կարմիր գիծը». Ալիև
Ադրբեջանը կչեղարկի ԵԽԽՎ պատգամավորների՝ այդ երկիր այցելելու արգելքը, երբ Բաքվի պատվիրակությունը վերադառնա կազմակերպություն: Այս մասին Չեռնոբիոյի միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է Ադրբջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ Բաքվի հետ հարաբերություններում ԵԽԽՎ-ն անցել է «կարմիր գիծը»։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն արել է այն, ինչն այսօր փորձում է անել Ուկրաինան, ուստի, ըստ նրա, ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ էին քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, Ադրբեջանում «անցանկալի անձ» հայտարարելու որոշումը համարժեք էր:
«Մեր որոշումը պատասխանն էր։ Եթե նրանք փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր պատվիրակության իրավունքը, ապա այդ արգելքը կհանվի»,-ասել է Ալիևը: