ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բաքվի համալսարանի դասախոսը Մխիթարյանի երկրպագուն է

Բաքվի համալսարանի դասախոսը Մխիթարյանի երկրպագուն է

Բաքվի ԲՈՒՀ-երից մեկի դասախոս Աղալար Քերիբովը Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն է: Նրա՝ Մխիթարյանի մարզաշապիկով լուսանկարը տարածվել է համացանցում ադրբեջանական Haqqin.az կայքի պատրաստած նյութի շնորհիվ և դժոխքի վերածել Քերիբովի կյանքը: Այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով հրապարակման պատասխանատուին:

«Էյնուլլա Ֆաթուլաև, կայքում իմ մասին տարածված տեղեկատվության պատճառով վտանգ է սպառնում իմ կյանքին և առողջությանը ու կոլեկտիվ հոգեբանական բռնություն է գործադրվում իմ անձի նկատմամբ։ Որպես լրագրության ոլորտում աշխատած մարդ՝ ես հասկանում եմ, որ ամեն տեղեկություն չէ, որ կարող է տարածվել գլխավոր խմբագրի և կայքի աշխատակիցների ազատ վերահսկողության ներքո:

Դա օրինական չէ, քանի որ տարածված տեղեկատվությունը ձեռք է բերվել անձնական իրավունքների և ազատությունների մի շարք խախտումներով»:

Քերիբովը պահանջել է «հետաքննել և մերժել կեղծ տեղեկատվությունը»:

 

  • Կիսվել: