ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բաքուն հայտարարում է, որ կառուցվել է Հորադիզ-Աղբենդ երկաթուղու գրեթե 40 տոկոսը

Բաքուն հայտարարում է, որ կառուցվել է Հորադիզ-Աղբենդ երկաթուղու գրեթե 40 տոկոսը

Ադրբեջանը հայտարարում է, որ Արաքսի ափով դեպի Հայաստան եկող երկաթուղու մոտ 40 տոկոսը արդեն իսկ կառուցվել է։ APA գործակալությանն այս մասին տեղեկացրել են «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունից։

«140 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող Հորադիզ-Աղբենդ երկաթուղու 53 կիլոմետրը արդեն իսկ կառուցվել է, նախագծային աշխատանքները կատարվել են 78 տոկոսով», - տեղեկացրել է ընկերությունը՝ ընդգծելով, - «առաջիկայում այս ճանապարհը մեծ դեր է խաղալու Ասիայից Եվրոպա արագացված բեռանփոխադրումների հարցում»։

Իրանի հետ սահմանի Հորադիզ-Աղբենդ հատվածը Բաքվի վերահսկողության տակ էր անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ դեպի Մեղրի գնացող երկաթուղին շահագործման պետք է հանձնվի 2024 թվականին։

  • Կիսվել: