հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բանակցությունները հաջող են անցել, թշնամանք չկար. Պուտինը՝ իր ու Բայդենի ընդլայնված կազմով հանդիպման մասին

Բանակցությունները հաջող են անցել, թշնամանք չկար. Պուտինը՝ իր ու Բայդենի ընդլայնված կազմով հանդիպման մասին

Ժնևում ավարտվել է  Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի  ընդյալնված կազմով հանդիպումը, հայտնել են Սպիտակ տնից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նախագահների բանակցությունները տևել են 4,5 ժամ՝ ներառյալ ընդմիջումը: Երկու նախագահները միասին են հեռացել հանդիպման վայրից:

Ռուսաստանի նախագահ Պուտինը հանդիպման վայրից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասել է, որ բանակցությունները հաջող են անցել, թշնամանք չկար, բայց հանդիպումը սկզբունքային էր: Նա նշել է նաև, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեպանները վերադառնում են իրենց աշխատանքին:

 

 

  • Կիսվել: