երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Ադրբեջանը վարժական թռիչքներ է իրականացրել Պակիստանից գնված ինքնաթիռներով

Ադրբեջանը վարժական թռիչքներ է իրականացրել Պակիստանից գնված ինքնաթիռներով

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում ուսումնամարզական թռիչքներ են իրականացվել։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, ըստ պարապմունքների ծրագրի՝ կատարվել են գործնական թռիչքներ JF-17C (Block-III), Су-25ML, Су-25 և L-39 տիպի ինքնաթիռներով։

Զորավարժությունների ընթացքում օդաչուները կատարելագործել են «պայմանական մարտական առաջադրանքների և մարտավարական հնարքների կատարման, թիրախների հայտնաբերման ու ոչնչացման, ինչպես նաև հատուկ դեպքերում ճիշտ որոշումների ընդունման» հմտությունները։

  • Կիսվել: