երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Ադրբեջանը բռնազավթված Շուշիում հակառուսական համաժողով է կազմակերպել

Ադրբեջանը բռնազավթված Շուշիում հակառուսական համաժողով է կազմակերպել

Ադրբեջանի բռնազավթված հայկական Շուշի քաղաքում «Մշակութային և էթնիկ բազմազանություն. պատմության դասեր, արդի մարտահրավերներ» թեմայով համաժողով է տեղի ունեցել ։

Համաժողովին մասնակցել են գործիչներ Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Չեխիայից, Գերմանիայից, Իսրայելից, Թուրքիայից և Վրաստանից, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Միջոցառման ժամանակ ընդունվել է հռչակագիր, որում կոչեր են հնչում Ռուսաստանին․

«Դասեր քաղել անցյալից, ճանաչել չերքեզների և այլ ժողովուրդների ցեղասպանությունը, հրաժարվել զանգվածային սպանություններին առնչություն ունեցող անձանց հերոսացումից, ապահովել պատմական թեմաներով արխիվային նյութերի հասանելիությունը, ինչպես նաև խափանել շովինիզմի, քսենոֆոբիայի դրսևորումները և սափրագլուխների խմբավորումների ու նրանց ժամանակակից նմանակների կողմից ոչ ռուս ժողովուրդների ներկայացուցիչների վրա հարձակումները։

Դադարեցնել ճնշումների, հետապնդումների, շանտաժի և ազատազրկման միջոցով Ռուսաստանի էթնիկ փոքրամասնությունների՝ չերքեզների, լեզգիների, ավարների, թաթարների, կումիկների, չեչենների, յակուտներ, բուրյաթների և այլ ոչ ռուս ժողովուրդների ներկայացուցիչների բռնի ուղարկումը Ուկրաինայի ռազմաճակատ»։

Բանախոսները հանդես են եկել զեկույցներով հետևյալ թեմաներով․

«Կովկասի ժողովուրդների նկատմամբ Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականության դասերը»

«Չերքեզների ցեղասպանության և «Մեծ աքսորի» միջազգային ճանաչման հարցը»

«Չերքեզների ցեղասպանության հետևանքները և առաջիկա խնդիրները»

«Էթնիկ և մշակութային անհանդուրժողականությունը Ռուսաստանում. բնիկ ժողովուրդների բռնի ներգրավումը Ուկրաինայի պատերազմում»

«Ղարաբաղյան հաղթանակը և ռուսական օկուպացիայի վերջը»

  • Կիսվել: