երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նրա փոխանցմամբ՝ կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր:

Երևանի քաղաքապետարանից էլ հայտնեցին, որ  քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։

«Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո»,- նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան սկսվել էին խուզարկություններ ավելի քաբ 70 հասցեներում։ Կապարակնքվել են «Մուլտի գրուպի» ներքո գործող ընկերությունները, այդ թվում ՝ ՀԱՕԿ-ը և Օլիմպավանը, Ծաղկաձորում գործող ընկերությունները և այլն։ Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ այլ անձ ձերբակալվել են։ 

  • Կիսվել: