երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին:

Ողջունելով հյուրին՝ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում եւ տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից՝ ընդգծելով, որ առաքելությունը հնարավորություն է տվել մոտենալու խաղաղությանը:

Իր հերթին Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության մանրամասներ, կարեւորել ՀՀ տարբեր մարմինների, մասնավորապես՝ օրենսդիր մարմնի հետ համագործակցության խորացումն ու ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, ԹՐԻՓՓ նախագծին, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, տարածաշրջանում կայունության ապահովմանն առնչվող հարցերի:

Անդրադարձ է եղել ոլորտում իրականացված բարեփոխումներին:

 

  • Կիսվել: