հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ազգային տեղեկատվական ցանցի հասանելիությունը չի նշանակում ինտերնետից Իրանի անջատում. Ռոհանի

Ազգային տեղեկատվական ցանցի հասանելիությունը չի նշանակում ինտերնետից Իրանի անջատում. Ռոհանի

Մենք կա՛մ պետք է շրջանցենք պատժամիջոցները, կա՛մ ստիպենք թշնամիներին զղջալ, Թեհրանում կառավարության նիստի ժամանակ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է Mehr-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կառավարությունը մտադիր է խափանել թշնամիների դավադրությունները ինչպես ներքին արտադրության ավելացման, այնպես էլ՝ այլ քայլերի միջոցով, ինչպիսին է բանակցությունների անցկացումը»: Իրանի նախագահը հավելել է, որ այդ առումով կառավարությունը գործելու է «կարմիր գծին» համապատասխան, որը հատել մտադիր չէ։

Ռոհանին անդրադարձել է նաեւ Ազգային տեղեկատվական ցանցի խնդրին և ասել, որ դա «չի նշանակում ինտերնետից Իրանի անջատում»։ Իրանի նախագահն ընդգծել է. «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ ունենան հզոր ազգային տեղեկատվական ցանցի հասանելիություն՝ արտասահմանյան ինտերնետի կողքին»:

  • Կիսվել: