շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօրվա Պուտինն այլ մարդ է, քան նախկինում տեսել ենք, դժվար է խոսել նրա հետ, քանի դեռ նա իր զորքերը դուրս չի բերել Ուկրաինայի տարածքից. Զելենսկի

Այսօրվա Պուտինն այլ մարդ է, քան նախկինում տեսել ենք, դժվար է խոսել նրա հետ, քանի դեռ նա իր զորքերը դուրս չի բերել Ուկրաինայի տարածքից. Զելենսկի

Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու ոչինչ չունեն, քանի դեռ Ուկրաինայի տարածքից դուրս չեն բերվել ռուսական զորքերը։ Այս մասին Chosun Ilbo-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է gordonua.com-ը։

՛՛Նա (Պուտինը-խմբ.) գրեթե երկու տարի խուսափում էր նույնիսկ ինձ հետ հեռախոսով խոսելուց: Կա միայն մեկ պատճառ՝ ասելու բան չկար: Ճշմարտությունը մեր կողմն է, և նա ասելիք չունի դրա առջև: Պուտինը քաջ գիտակցում է, որ Ուկրաինան ուժով զավթելու նրա մղումն անհերքելի է: Այսպիսով, ինչի՞ մասին կարող է խոսել ինձ հետ: Պուտինը ցանկանում է միայն պատերազմի միջոցով ներխուժել Ուկրաինա և ոչնչացնել ուկրաինականությունը՛՛,-ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ՛՛Պուտինի հաջորդ թիրախը Բելառուսն է՛՛։

՛՛Նա կլանում է բելառուսական մետալուրգիան: Այսօրվա Պուտինն ակնհայտորեն այլ մարդ է, քան մենք նախկինում տեսել ենք: Դժվար է խոսել Պուտինի հետ, քանի դեռ նա դուրս չի բերել իր բոլոր զորքերը Ուկրաինայի տարածքից՛՛,-նշել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: