շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այսօր Վրաստանը կստանա Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը

Այսօր Վրաստանը կստանա Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը

Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյն ասում է, որ ապրիլի 11-ին Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը կներկայացնի Վրաստանին։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

«Նախագահ ֆոն դեր Լեյենը երեկ Ուկրաինային է հանձնել հարցաթերթիկը, իսկ ես երկուշաբթի կհանձնեմ Վրաստանին ու Մոլդովային։

Պատասխանը կօգնի Եվրահանձնաժողովին նախապատրաստել իր տեսակետները երեք երկրների Եվրամիությանն անդամակցության դիմումի վերաբերյալ, ինչպես պահանջել է Եվրամիության խորհուրդը»,- ասել է Օլիվեր Վարհեյը։

  • Կիսվել: