չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այսօր Կիևում կկայանա ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը. Բորել

Այսօր Կիևում կկայանա ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը. Բորել

Այսօր Կիևում կկայանա ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումը. այս մասին X սոցկայքի միկրոբլոգում հայտնել է ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Այսօր ԵՄ արտաքին գործերի նախարարներին հավաքում եմ Կիևում՝ պատմության մեջ ԵՄ սահմաններից դուրս բոլոր 27 անդամ երկրների առաջին հանդիպման համար», - գրել է Բորելը:

Նա հավելել է, որ Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է:

«Մենք այստեղ ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը հայտնելու ուկրաինացի ժողովրդին», - մեկ այլ գրառմամբ նշել է Բորելը

  • Կիսվել: