հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այսօր ես ընդամենը մեկ ծրագիր ունեմ՝ երկիրը մինչև տարեվերջ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանա. Զուրաբիշվիլի

Այսօր ես ընդամենը մեկ ծրագիր ունեմ՝ երկիրը մինչև տարեվերջ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանա. Զուրաբիշվիլի

«Այսօր ես միայն մեկ ծրագիր ունեմ․ երկիրը մինչև տարեվերջ ստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ»: Այս մասին խորհրդարանում, որտեղ քննարկվել է իր իմպիչմենտի հարցը, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ ոչինչ չի կարող իրեն հետ պահել այդ նպատակին հասնելու ճանապարհից․

«Վրաց ժողովուրդն իր ընտրությունը վաղուց է արել և դրա համար մեծ գին է վճարել։ Նա դեռ հավատարիմ է այս ընտրությանը և ամեն անգամ ապացուցում ու պաշտպանում է իր եվրոպական լինելը։ Թող ոչ ոք չհավատա, որ ինչ-որ մեկը այս մարդկանց կառաջնորդի դեպի Ռուսաստան և կստիպի հրաժարվել վրացիների անվիճելի ապագայից»,- ասել է Զուրաբիշվիլին։

  • Կիսվել: