երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Այսօր 13 պետություն ստացավ ԲՐԻԿՍ–ի գործընկերոջ կարգավիճակ

Այսօր 13 պետություն ստացավ ԲՐԻԿՍ–ի գործընկերոջ կարգավիճակ

Այսօր 13 պետություններ, որոնք առայժմ չեն ծրագրում դառնալ ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ,  միավորման գործընկեր երկրի կարգավիճակ ստացան Կազանում:

Միավորման գործընկեր երկրներ դարձան Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Թաիլանդը, Թուրքիան, Ինդոնեզիան, Կուբան, Ղազախստանը, Մալայզիան, Նիգերիան, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը:

ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը

Նշենք, որ ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:

2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։

 

  • Կիսվել: