ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այս գիշեր ուկրաինական 42 ԱԹՍ է գրոհել Ռուսաստանի վրա

Այս գիշեր ուկրաինական 42 ԱԹՍ է գրոհել Ռուսաստանի վրա

Այս գիշեր Ռուսաստանի տարածքի վրա ուկրաինական 42 անօդաչու է գրոհել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը։

«Այսօր գիշերը կանխվել է ՌԴ տարածքի նկատմամբ կիևյան ռեժիմի կողմից ինքնաթիռատիպ անօդաչուներով իրականացրած ահաբեկչական փորձը։ ՀՕՊ միջոցները 42 անօդաչու են հայտնաբերել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ Ղրիմի Հանրապետության տարածքում 9 անօդաչու է ոչնչացվել, 33–ը ճնշվել են ՌԷՊ միջոցներով և կործանվել` չհասնելով թիրախին։
Ավելի վաղ Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել էր, որ Խերսոնես հրվանդանի շրջանում ծովի վրա մի քանի անօդաչու է ոչնչացվել, տուժածներ և ավերածություններ չկան։
Բացի այդ, գիշերը Կալուգայի մարզի երկնքում խոցվել է ՀՕՊ С-200 համակարգի ուկրաինական հրթիռ։

  • Կիսվել: