ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այդ ինչպե՞ս պատահեց, որ մենք կուլ տվեցինք, ներեցինք ադրբեջանական ֆեյքերի տեղեկությունները. Արման Նավասարդյան

Այդ ինչպե՞ս պատահեց, որ մենք կուլ տվեցինք, ներեցինք ադրբեջանական ֆեյքերի տեղեկությունները. Արման Նավասարդյան

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ հետաքրքրիր քաղաքական գործիչ է, որին լուրջ չեն ընկալում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, որը նախկինում դեսպան է եղել Լիբանանում:

Նա անտեղի է համարում խուճապը, թե 3-րդ համաշխարհային պատերազմ է սկսում: «Այդ ինչպե՞ս եղավ, որ հրթիռների խփելուց ոչ մի վնաս չեղավ, զոհ չեղավ, արդյոք նախապես ասված չէ՞ր դուրս բերել մարդկանց այնտեղից, արդյոք դա նախնական պայմանավորվածության արդյունք չէր: Հազար ու մի հարցեր են ծագում», -նկատեց Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է իրանական կողմին, ապա ըստ քաղաքագետի, Թրամփը այս գործողություններով «մեծ լավություն է արել» Իրանում իսլամական շարժումը ամրապնդելու հարցում: Անդրադառնալով այս իրավիճակում հայկական կողմի դիրքորոշմանը, Նավասարդյանը նկատեց, որ Հայաստանը այդպես էլ չկարողացավ սովորել ունենալ դիվանագիտություն և անցյալի սխալներից դասեր քաղել:

«Այդ ինչպե՞ս պատահեց, որ ադրբեջանական ֆեյքերը, որ տարածվեցին, մենք կուլ տվեցինք, փաստորեն: Ճիշտ է՝ Փաշինյանը քննադատեց, ելույթ ունեցավ, նախարարը խոսեց Իրանի ԱԳ նախարարի հետ, բայց այն, որ Ադրբեջանը անթաքույց կանգնած է Իսրայելի հետ ռազմական համագործակցության ճանապարհին և ունեն միասին արտադրանք, մենք ներում ենք ու չենք պրոյեկտում, չենք հասցնում մեր բարեկամ իրանական իշխանություններին: Բա մեր հետախուզությունը և արտաքին գործերի նախարարությունը ինչի՞ համար են», -նշեց Նավասարդյանը: Նրա կանխատեսմամբ, մերձավորարևելյան տարածաշրջանում կարող են լինել փոքր, կետային գործողություններ, բայց Իրան-ԱՄՆ խոշոր առճակատում չի լինելու:

  • Կիսվել: