Ավստրալիայում կենդանիներին կերակրելու համար տոննաներով գազար են նետել ուղղաթիռից
Ավստրալիայում հատուկ արշավի շրջանակներում անտառային հրդեհներից տուժած դժվարհասանելի վայրերում բնակվող կենդանիներին կերակրելու համար ուղղաթիռից հազարավոր կգ բանջարեղեն են նետել։ Այս մասին հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի շրջակա միջավայրի նախարարը։
Նշվում է, որ ակցիան կազմակերպել է ավստրալական ազգային պարկերի և վայրի բնության ազգային ծառայությունը: Կենդանիներին հիմնականում տվել էն գազար և քաղցր կարտոֆիլ։
Նախարարը նաև լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է կենգուրուն ուտում ուղղաթիռից նետված գազարները: «Մեկ երջանիկ հաճախորդ»,- գրել է նա լուսանկարի մեկնաբանությունում։
Հիշեցնենք, որ հաղորդվող տվյալների համաձայն Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների հետևանքով ոչնչացել են ավելի քան 800 մլն կենդանի։