Ավստրալիայի սենատորը խոստացել է ճանաչել Հայոց, ասորիների և հույների ցեղասպանությունները
Արևմտյան Ավստրալիայի սենատոր Ռեյչել Սիուերտը միացել է Համատեղ արդարադատության նախաձեռնությանը և խոստացել ճանաչել Հայոց, ասորիների և հույների ցեղասպանությունները:
Սենատոր Սիուերտը աջակցման հայտարարություն է ստորագրել Համատեղ Արդարադատության Նախաձեռնությանը, որը կոչ է անում Ավստրալիայի Դաշնային Հանրապետությունը ճանաչել 1915-ի ցեղասպանությունը:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ՀԱԿ-ՀԱ) գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանն ասել է, որ Համատեղ Արդարադատության Նախաձեռնությունը չափազանց հպարտ է, որ իր շարքերում ունի մեկ այլ դաշնային խորհրդարանական: