ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավարտվել են իրանցի սահմանապահների և թալիբների միջև բախումները

Ավարտվել են իրանցի սահմանապահների և թալիբների միջև բախումները

Լուրեր են տարածվել Աֆղանստանի թալիբների ուժերի և իրանցի սահմանապահների միջև տեղի ունեցած բախումների մասին, գրում է parstoday.ir-ը:

Իրազեկ աղբյուրները հաղորդել են Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ուժերի և Աֆղանստանի թալիբների միջև տեղի ունեցած բախումների մասին: Իրանի և Աֆղանստանի սահմանապահ պաշտոնյաները կայանալիք հանդիպումներում քննարկելու են լարվածության պատճառները։

Շաբաթ օրը Սասուլի անցակետի մոտ լարվածություն է եղել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահների եւ թալիբների միջեւ, որը հանգեցրել է փոխհրաձգության։

Թալիբների ուժերն ավելի վաղ լարվածություն էին առաջացրել սահմանային օրենքներին անծանոթ լինելու պատճառով, որն արժանացել էր Իրանի սահմանապահների արձագանքին, և Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները նույնպես այդ կապակցությամբ լուրջ նախազգուշացում էին տվել թալիբների իշխանություններին։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս բախումների ժամանակ կիրառվել է թեթև և կիսաթեթև զենք և հրետանի, սակայն լուրերն այն մասին, որ իրանական ուժերը հրթիռներ են կիրառել, բացարձակ սուտ են։

Ըստ հաղորդման, այն լուրը, որի համաձայն Աֆղանստանի Զառանջ օդանավակայանը հայտնվել է իրանական ուժերի թիրախում, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Բախումները տեղի են ունեցել Սասուլի, Հաթամ և Մակակի գյուղերի շրջակայքում։

Բախումների սկսվելուց հետո նամակագրություն և կապեր են հաստատվել Աֆղանստանում Իրանի դեսպանատան և թալիբների կառավարության պաշտպանության նախարարության միջև։

 

  • Կիսվել: