հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ատոմակայանի կառուցումն Իրանի անհրաժեշտությունն է. ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ

Ատոմակայանի կառուցումն Իրանի անհրաժեշտությունն է. ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ ատոմակայանի կառուցումը անհրաժեշտություն է երկրի համար, գրում է parstoday.com-ը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ՝ Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«Եվրոպական երկրները հասել են այն բանին, որ ատոմակայաններ կառուցելուց փրկություն չկա»։

Քեմալվանդին անդրադարձել է նաև Դարխոյինում 360 մեգավատ հզորությամբ իրանական էլեկտրակայանի կառուցմանը, որը նախատեսվում է արտադրել 10000 մեգավատ միջուկային էլեկտրաէներգիա և այդ գործը գտնվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության օրակարգում։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար՝ Մոհամմեդ Էսլամին նույնպես ասել է, որ օրակարգում է 360 մեգավատ հզորությամբ Դարխոյինի էլեկտրակայանի կառուցումը, որպեսզի կարողանանք այն օգտագործել հետազոտական ​​ռեակտորների հետ մեկտեղ։

Դարխոյինի ատոմակայանը՝ երկրի երկրորդ ամենամեծ միջուկային կայանը, ծանր ջրի ռեակտոր է և կկառուցվի Խուզեստան նահանգի Դարխոյին քաղաքում։

 

  • Կիսվել: