ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ASUS-ը դիտարկում է ռուսական շուկայից հեռանալու հնարավորությունը

ASUS-ը դիտարկում է ռուսական շուկայից հեռանալու հնարավորությունը

Նոութբուքների և համակարգչային սարքավորումների թայվանական խոշոր արտադրող ASUS-ը (AsusTek Computer) Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համատեքստում մշակում է իր՝ ռուսական շուկայից դուրս գալու ծրագիր: Այս մասին հայտնել է կղզու կենտրոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թայվանի տնտեսական դեպարտամենտի ղեկավար Վան Մեյհուային։

Նրա խոսքով, նախնական պատկերացում կա, որ ընկերությունը լրջորեն քննարկում է բիզնեսը սահմանափակելու և Ռուսաստանի Դաշնությունից «կադրերի տարհանման» հարցը։ Պաշտոնյան հավելել է, որ դա «կարևոր է կորպորացիայի գործարար համբավի համար»:
 
Սակայն ASUS-ն առայժմ ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից և պաշտոնական հայտարարություններ չի արել այս առնչությամբ։

  • Կիսվել: