շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աստրախանում հինգ հարկանի բնակելի շենքի կեսը փլուզվել է

Աստրախանում հինգ հարկանի բնակելի շենքի կեսը փլուզվել է

Աստրախանում փլուզվել է հինգ հարկանի բնակելի շենքի կեսը, մասնավորապես՝ երկու շքամուտքերը, հայտնում են լրատվամիջոցները:

Նշվում է, որ նահանգապետ Իգոր Բաբուշկինը հայտնել է, որ Աստրախանի վթարափրկարարական կենտրոնը և ԱԻՆ փրկարարները սկսել են փլատակների մաքրումը:

Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները, իշխանությունները օպերատիվ շտաբ են ստեղծել։ Տարհանվել է 213 մարդ: Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: 

 

  • Կիսվել: