Աստրախանում 5 հարկանի շենք է փլուզվել
Ռուսաստանի Աստրախան քաղաքում բազմաբնակարան շենքերից մուտքի մի մասը փլուզվել է: Փրկարարներն ապամոնտաժում են կառույցը և իրականացնում տարհանում: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, տեղեկացնում է РБК-ն:
Նշվում է, որ առաջինից մինչև հինգերորդ հարկերի բնակարաններից մի քանիսը փլուզվել են, բայց հրդեհ չի եղել։
Ըստ նախնական տվյալների՝ վիրավորվել է երեք մարդ: Նահանգապետ Իգոր Բաբուշկինն էլ հայտնել է, որ տարհանվել է 15 մարդ։
Հաղորդվում է, որ շենքը դեռևս 2020 թվականին վթարային էր ճանաչվել։






