շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. Վրաստանի վարչապետ

Աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերով՝ այսօր աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի շեմին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս տեսակետը վարչապետը հայտնել է լրագրողներին, երբ հարց է հնչել Հաագայի դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կայացրած որոշման մասին։

Ըստ Վրաստանի վարչապետի՝ պատերազմի վտանգի մասին իր գնահատականը չափազանցված չէ և շահարկում չէ: Նրա խոսքով, օրեցօր նկատվում են ավելի շատ առճակատումներ, ավելի շատ լարվածություն, էսկալացիա և այլն:

«Այս պայմաններում իմ գլխավոր մտահոգությունը` որպես կառավարության ղեկավար, և մեր ժողովրդի պատվերը խաղաղության, կայունության պահպանումն է ու մեր երկիրը փրկելը»,- ասել է վարչապետը:

Ի դեպ, մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) որոշում է կայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ նախագահի աշխատակազմի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու մասին։

  • Կիսվել: