շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ

Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ

Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից և սպասում է դրա լուծմանը, ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը՝ ելույթ ունենալով Hindustan Times թերթի կազմակերպած «առաջնորդների գագաթնաժողովում», փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Կարծում եմ, որ աշխարհը ինչ-որ առումով հյուծված է։

Ես նկատի ունեմ, որ ուկրաինական հակամարտությունը հսկայական գին է պահանջում, ակնհայտորեն երկու գլխավոր դերակատարներից, և բոլոր մյուսներից:

Ժամանակն է, երբ ինչ-որ լուծման գլոբալ պահանջարկ կա»,-ասել է նա:

Խոսելով հակամարտության կարգավորման հարցում Հնդկաստանի դերի մասին՝ արտգործնախարարը նշել է, որ Նյու Դելին չի առաջարկել խաղաղության ծրագիր։

  • Կիսվել: