ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ճգնաժամն առաջացել է Արևմուտքի պատճառով․ Պուտին

Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ճգնաժամն առաջացել է Արևմուտքի պատճառով․ Պուտին

Ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խորը ճգնաժամն առաջացել է Արևմուտքի գործելաոճի պատճառով։ Այս մասին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ստորագրման 75-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

՛՛Հավաքական Արևմուտքը մարդու իրավունքների դոկտրինն օգտագործում է պետությունների ինքնիշխանությունը ոչնչացնելու և աշխարհում սեփական գերակայությունն ապահովելու նպատակով: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, Եվրոպայի խորհուրդն ի ցույց դրեցին իրենց կողմնակալությունն ու առկա խնդիրները լուծելու անկարողությունը՛՛,-հավելել է նա:

ՌԴ նախագահը կարծիք է հայտնել, որ միջզգային հանրությունում արդեն հասունացել է գիտակցումը, որ արմատական փոփոխություններն այս ոլորտում անխուսափելի անհրաժեշտություն են։

՛՛Անհրաժեշտ է ապահովել մարդու իրավունքների իրացման արդարացի մոտեցում, որը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի վրա և հաշվի կառնի պետությունների մշակութային և պատմական զարգացման առանձնահատկությունները՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: