երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Աշխարհում COVID-19-ի հետեւանքներից մահացել է 4,4 միլիոն մարդ

Աշխարհում COVID-19-ի հետեւանքներից մահացել է 4,4 միլիոն մարդ

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 19-ի առավոտվա դրությամբ կազմել Է 209 միլիոն 308 հազար 33: 

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել Է 4 միլիոն 393 հազար 14 մարդ: Դրա հետ մեկտեղ ապաքինվել Է շուրջ 188,25 մլն մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 15 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 37 միլիոն 155 հազար 127 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 624 հազար 253-ի:

Ապաքինվել Է ավելի քան 30,34 միլիոն մարդ: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 32 միլիոն 332 հազար 258-ի եւ ախտահարման հետեւանքներից մահացել Է 433 հազար 49, ապաքինվել Է 31,5 հազարից ավելի մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 20 միլիոն 457 հազար 897 հիվանդացած, մահացել Է 571 հազար 662 մարդ, ապաքինվել Է 19,3 միլիոնը:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 19-ի առավոտվա դրությամբ կազմել Է 565,2:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 1925, Հնդկաստանում՝ 310, Բրազիլիայում՝ 2668 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: