Աշխարհում առաջինը․ Դուբայում պաշտոնապես բացվեց Ռեալի թեմատիկ այգին
Այս չորեքշաբթի՝ նոյեմբերի 14-ին Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի է ունեցել նշանավոր իրադարձությունը, որն ուրախացնելու է ամբողջ աշխարհի ֆուտբոլասերներին։
Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես բացել է իր թեմատիկ այգին, որը, ըստ ղեկավարության, դարձել է ամենաառաջինն աշխարհում։
Դուբայում տեղակայված «Real Madrid World» այգին զբաղեցնում է մոտ վեց հեկտար տարածք՝ առաջարկելով այցելուներին ավելի քան 40 ատրակցիոններ, որոնք ներշնչված են մադրիդյան ակումբի հարուստ պատմությամբ և ձեռքբերումներով։ Պարկի եզակի առանձնահատկություններից են աշխարհի ամենաբարձր «թռչող աթոռներով» կարուսելը և Մերձավոր Արևելքի առաջին փայտե տիեզերական գնացքը։
Բացման արարողությանը մասնակցում էին «արքայական ակումբի» լեգենդ, Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը, ինչպես նաև ակումբի ինստիտուցիոնալ հարաբերությունների տնօրեն Էմիլյո Բուտրագենյոն։ Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև մարզումային դասընթաց ավելի քան 100 երեխաների համար, որոնք ընդգրկված էին ակումբի բարեգործական գործընկեր «Ռեալ Մադրիդ» հիմնադրամում։
Ավելին՝ սկզբնաաղբյուրում։