կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշխարհի բոլոր երկրներից միայն մեր երկիրը կարող է լինել հայ ժողովրդի անվտանգության իրական երաշխավորը․ Կլիմով

Աշխարհի բոլոր երկրներից միայն մեր երկիրը կարող է լինել հայ ժողովրդի անվտանգության իրական երաշխավորը․ Կլիմով

Հայ ժողովրդի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը, սակայն ամերիկացիները փորձում են լարվածության աղբյուր ստեղծել, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի պետական ​​ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը։

«Աշխարհի բոլոր երկրներից միայն մեր երկիրը կարող է լինել հայ ժողովրդի անվտանգության իրական երաշխավորը»,- ասել է սենատորը։

Միաժամանակ նա նշել է, որ Միացյալ Նահանգները, հասկանալով, որ «վաղ թե ուշ ուկրաինական արկածախնդրությունը կավարտվի, և ոչ իրենց օգտին, լարվածության նոր զղբյուրներ է ստեղծում»։

«Վաշինգտոնը երբեք չի թաքցրել, որ մտադիր է շարունակել լարել իրավիճակը Կովկասում և փորձել ապակայունացնել Ռուսաստանը Կովկասի միջոցով։ Այստեղ ոչ մի նոր բան չկա»,- հավելել է նա։

  • Կիսվել: