հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ, ում հետ հանդիպում էր 16 տարի

Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ, ում հետ հանդիպում էր 16 տարի

Ֆինլանդիայի 34-ամյա վարչապետ Սաննա Մարինն ամուսնացել է ֆուտբոլիստ Մարկուս Ռայկոնենի հետ, ում հետ հանդիպել է 16 տարի։ Այս մասին հայտնել է Ֆիլանդիայի կառավարության կայքը, գրում է mir24.tv-ն։

Հարսանիքը տեղի է ունեցել նախօրեին։ Զույգը համեստ հարսանիք է կազմակերպել, հրավիրված է եղել 40 մարդ՝ միայն ընտանիքի անդամներն ու զույգի ընկերները։

Ըստ  աղբյուրի՝ Մարինը և Ռայկոնենն մեծացնում են իրենց դստերը. նա 2,5 տարեկան է:

Սաննա Մարինը վարչապետ է դարձել անցյալ տարվա դեկտեմբերին։ Նրա թեկնածությունը պաշտպանել է 99 պատգամավոր, իսկ 77-ը դեմ է քվեարկել։ Նա ոչ միայն ամենաերիտասարդ վարչապետն է ամբողջ աշխարհում, այլև երրորդ կինն է երկրի պատմության մեջ, որը ստանձնել է այդ պաշտոնը:

Մինչ Մարինը աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը համարվում էր ուկրաինացի Ալեքսեյ Գոնչարուկը:

  • Կիսվել: