ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ասադը հետմահու պատվո շքանշան է շնորհել Ղասեմ Սոլեյմանիին

Ասադը հետմահու պատվո շքանշան է շնորհել Ղասեմ Սոլեյմանիին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին հետմահու պարգևատրել է պատվո շքանշանով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Սիրիայի վարչապետի հայտարարությանը:

«Այդ շքանշանով պարգևատրումը վկայում է գեներալ Սոլեյմանիի և Իրանում նրա եղբայրների հանդեպ Սիրիայի նախագահի խոր հարգանքի մասին»,- գործակալությունը մեջբերում է երկրի վարչապետ Իմադ Խամիսի խոսքը, որով նա հանդես է եկել Թեհրանում Իրանի առաջին փոխնախագահ Էսհան Ջահանգիրիի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածների հետևանքով: 

  • Կիսվել: