շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ասադը հաղթել է նախագահական ընտրություններում

Ասադը հաղթել է նախագահական ընտրություններում

Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը կրկին հաղթել է նախագահական ընտրություններում՝ ընտրողների 95%-ի աջակցությամբ: Ամփոփելով քվեարկության արդյունքներն՝ այս մասին հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի նախագահ Խամմուդա Սաբագը:

«Ընտրություններում հաղթել է գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, ով ստացել է ընտրողների 95,1 %-ի աջակցությունը»,-Դամասկոսում լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Ազգային խորհրդարանի խոսնակի խոսքերով, ընտրողների մասնակցությունը կազմել է 78 %, իսկ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 14 միլիոն մարդ:

Նա նշել է «իրազեկվածության բարձր մակարդակը, որը գերազանցել է բոլոր սպասումները»:

Ընտրատեղամասերի աշխատանքը ստիպված են եղել ընդլայնել՝ քվեարկելու ցանկություն ունեցողների մեծ քանակի պատճառով:

 

  • Կիսվել: