հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտոնյալ առևտրի պայմանագիր կնքելու հարցում Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել

Արտոնյալ առևտրի պայմանագիր կնքելու հարցում Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել

Իրանի և Ադրբեջանի պատվիրակությունները համաձայնության են եկել երկու երկրների միջև արտոնյալ առևտրի շուրջ պայմանագիր կնքելու հարցում, տեղեկացնում է tasnimnews.com-ը:

Նշվում է, որ տնտեսական և դիվանագիտական ոլորտի պաշտոնյաները, որոնք ներկայացնում են Իրանն ու Ադրբեջանը, եռափուլ բանակցություններ են անցկացրել արտոնյալ առևտրի պայմանագիր կնքելու շուրջ: Երրորդ փուլն անցկացվել է տեսաժողովի ձևաչափով:

Միջոցառմանը ներկա են եղել Իրանի Առևտրի առաջխաղացման կազմակերպության և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարները:

Հաղորդվում է, որ երկու կողմերը նախատեսում են բանակցությունների հաջորդ փուլն իրականացնել՝ վերջնական տեսքի բերելու համաձայնագրի նախագիծը:

 

  • Կիսվել: