շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտատարածաշրջանային ուժերն ի վիճակի չեն մտնել Իրանի օդային տարածք. Իրանի բանակի ՀՕՊ ուժերի հրամանատար

Արտատարածաշրջանային ուժերն ի վիճակի չեն մտնել Իրանի օդային տարածք. Իրանի բանակի ՀՕՊ ուժերի հրամանատար

Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարն ասել է. «Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի պատրաստվածությունը պատճառ է դարձել, որ թշնամին չմտածի Իրանի օդային սահմաններ մտնելու մասին»: Այս մասին գրում է parstoday.com-ը:

Երեքշաբթի օրը, Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալության հաղորդմամբ, բրիգադային գեներալ «Ալի Ռեզա Սաբահիֆարդն այցելել է Իրանի հարավ-արևելյան հակաօդային պաշտպանության ստորաբանաժանման տարածք, որտեղ ծանոթացել է ռադարային, հրթիռային ու հրետանային բաժիննեի աշխատանքին: Գեներալ Սաբահիֆարդը հայտարարել է. «Արտատարածաշրջանային ուժերը բազմաթիվ թռիչքներ են իրականացում այս շրջանում, սակայն Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի շուրջօրյա ծառայության շնոհիվ, չեն կարող անգամ մտածել Իրանի օդային սահմանները հատելու մասին»:

Սաբահիֆարդն ասել է.«Անձնակազմի զգոնությոնը, երիտասարդ ու մաստագետ ուժերի առկայության, համակարգերի և ռադարային ու հրթիռային սարքավորումների պատրաստվածության և տեղեկատվական դաշտին ամբողջությամբ տիրապետելու շնորհիվ,այս շրջանի օդային սահմանների անվտանգությունը լիարժեք ապահովվում է:

  • Կիսվել: