ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Արքայազն Հարրին Ուկրաինայում հանդիպել է պատերազմի վիրավորների հետ

Արքայազն Հարրին Ուկրաինայում հանդիպել է պատերազմի վիրավորների հետ

Արքայազն Հարրին Ուկրաինա կատարած չհայտարարված այցի ժամանակ հանդիպել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում վիրավորված զինվորականների հետ։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Հարրին չորս վետերանների ուղեկցությամբ այցելել է Լվովի Superhumans Center օրթոպեդիկ կլինիկա, որտեղ բուժվում և վերականգնվում են վիրավոր զինվորականները և քաղաքացիական անձինք: Այցի ընթացքում Հարրին հանդիպել է Ուկրաինայի վետերանների գործերով նախարար Նատալյա Կալմիկովայի հետ։

Արքայազն Հարրիի՝ Ուկրաինա մեկնելու մասին հայտարարվել է միայն այն բանից հետո, երբ նա լքել է երկրի  տարածքը:

Հարրին, որը 10 տարի ծառայել է բրիտանական բանակում, վիրավոր զինվորներին օգնելը դարձրել է իր ամենաակնառու աշխատանքներից մեկը: Նա 2014 թվականին հիմնել է Invictus Games հիմնադրամը, որը վիրավոր վետերաններին հնարավորություն է տալիս մասնակցել Պարալիմպիկ խաղերին նմանվող մարզական միջոցառումներին։ Ուկրաինան 2017 թվականից ակտիվորեն մասնակցում է Invictus Games-ի միջոցառումներին։

 

  • Կիսվել: