հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արմատական ծայրահեղական խմբավորումներն ակտիվացել են Կենտրոնական Ասիայում. Շոյգու

Արմատական ծայրահեղական խմբավորումներն ակտիվացել են Կենտրոնական Ասիայում. Շոյգու

Աֆղանստանի արմատական ծայրահեղական խմբավորումներն ակտիվացել են հարևան հանրապետություններում, ուրբաթ Նյու Դելիում Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է РИА Новости-ն։

«Կենտրոնասիական տարածաշրջանում իրավիճակը հետագա սրման նախադրյալներ ունի: Հիմնական սպառնալիքը գալիս է Աֆղանստանում հիմնավորված բազմաթիվ արմատական ​​ծայրահեղական խմբավորումներից, որոնք հարևան հանրապետություններում ակտիվացրել են իրենց գաղափարներն առաջ մղելու գործողությունները»,- ասել է Շոյգուն:

Նրա խոսքով՝ «մեծանում է տարբեր միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ավազակախմբերի ներթափանցման հավանականությունը, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Ալ Քաիդան», Ուզբեկստանի իսլամական շարժումը և Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը։

Նա կոչ է արել հստակ համակարգել և ուժեղացնել ջանքերն ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարում, միջոցներ մշակել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։

  • Կիսվել: